Hotel-img

Հյուրանոցի մասին

Ժամանակակից և հարմարավետ Orbeli Apart hotel-ն առաջարկում է անսահմանափակ հարմարավետություն գործարար և ժամանցի ճանապարհորդների համար: Orbeli Apart hotel-ն այն վայրն է, որտեղ դուք ձեզ կզգաք ինչպես տանը՝ ջերմ ընկերական միջավայրում:


Մենք գտնվում ենք Բաղրամյան փողոցում, որը հիմնականում հայտնի է որպես ուսումնական հաստատությունների, պետական ​​կառույցների և օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչությունների շենքերի «տուն»։ Օրբելի հյուրանոցը գտնվում է Բարեկամություն և Բաղրամյան մետրոյի կայարաններից 10 րոպե ոտքով, իսկ Երևանի օպերային թատրոնից 2 կմ հեռավորության վրա։


Հյուրանոցն ունի 24 ժամանակակից սենյակ՝ բոլորը պատշգամբներով, խոհանոցը հագեցած է սառնարանով, միկրոալիքային վառարանով, էլեկտրական թեյնիկով։ Բոլոր սենյակներն ունեն չհրկիզվող պահարան, վարսահարդարիչ, հեռուստացույց ։

 - 24 ժամ աշխատող ընդունարան

 - Նախաճաշի տարածք

 - Անվճար գերարագ Wi-Fi

Hotel

Մեր գտնվելու վայրը